Հարցեր ուռուցքաբանին


  • «Ուռուցքաբանի խորհրդատվություն․ ինչպես պատրաստվել հանդիպմանը և ինչ հարցեր տալ բժշկին» պացիենտական խորհրդատվական գրքույկը մշակվել է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարարության Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ։
    Ուռուցքաբանները շատ հաճախ նշում են, որ պացիենտներն ու նրանց հարազատները, ուռուցքաբանական ոլորտի հետ առնչվելիս, պատկերացում չունեն՝ ինչպես նախապատրաստվել բժշկի խորհրդատվությանը և ինչ հարցեր տալ՝ բժշկի հետ զրույցին հատկացված ժամանակն առավել արդյունավետ անցկացնելու համար։ Ուստի ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը մշակել է այս ուղղորդիչ ստուգացանկը՝ օգնելու պացիենտներին կողմնորոշվել և օգտակար հարցեր հղել ուռուցքաբանական թիմի հետ հանդիպումից առաջ, դրա ընթացքում և հետո։
    Այս խորհրդատվական գրքույկը հրատարակվել է որոշ անհատ նվիրատուների աջակցությամբ և պացիենտներին տրամադրվում է անվճար։

Քիմիաթերապիա


  • «Քիﬕաթերապիա. ուղեցույց հիվանդների և խնամատարների համար» գրքույկը մշակվել է ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, արձագանքելով հիվանդների հնչեցրած՝ հայալեզու համապատասխան ուղղորդիչ գրականություն ունենալու անհրաժեշտության կոչին։
    Գրքույկը նախատեսված է քիﬕաթերապևտիկ բուժում ստացող հիվանդների և նրանց խնամատարների համար։ Հայ բժիշկները, համագործակցելով քաղցկեղ վերապրածների և պացիենտական կազմակերպությունների հետ, հավաքագրել են համակողմանի տեղեկատվություն հիվանդներին հուզող բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Գրքույկում մանրամասնորեն լուսաբանված են քիﬕաթերապևտիկ բուժման հնարավոր բարդությունները և կողﬓակի ազդեցությունները, տրված են պարզ և հակիրճ խորհուրդներ, թե ինչպես պայքարել դրանց դեմ և զերծ ﬓալ հնարավոր սխալներից։
    2018թ-ին ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ իրականացվել է որոշ նյութերի թարգմանությունն ու հավաքագրումը, ինչպես նաև տպագրվել է գրքույկի 6,000 օրինակ, որոնք պացիենտներին տրամադրվում են անվճար։

Ճառագայթային թերապիա


  • «Ճառագայթային թերապիա. ուղեցույց պացիենտների և խնամատարների համար» պացիենտական գրքույկը մշակվել է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի նախաձեռնությամբ, արձագանքելով հիվանդների հնչեցրած՝ հայալեզու համապատասխան ուղղորդիչ գրականություն ունենալու անհրաժեշտության կոչին։
    Գրքույկը նախատեսված է ճառագայթային բուժում ստացող պացիենտների և նրանց խնամատարների համար։ ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը, համագործակցելով հայ բժիշկների և քաղցկեղ վերապրածների հետ, հավաքագրել է համակողմանի տեղեկություններ հիվանդներին հուզող բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Գրքույկում մանրամասնորեն լուսաբանված են ճառագայթային բուժման հնարավոր բարդություններն ու կողﬓակի ազդեցությունները, տրված են պարզ ու հակիրճ խորհուրդներ, թե ինչպես պայքարել դրանց դեմ և զերծ ﬓալ հնարավոր սխալներից։
    2021թ-ին Հայաստանում Նիդերլանդների դեսպանության ֆինանսավորմամբ իրականացվել է գրքույկի 2,000 օրինակի տպագրություն, որոնք պացիենտներին տրամադրվում են ԱՆՎՃԱՐ։

Քաղցկեղային ցավի կառավարում


  • «Քաղցկեղային ցավի կառավարում. ուղեցույց պացիենտների և խնամատարների համար» պացիենտական գրքույկը մշակվել է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի կողմից ի պատասխան այն հիվանդների խնդրանքին, որոնք բարձրաձայնել են հայերենով քաղցկեղի բուժման ու խնամքի վերաբերյալ համապատասխան ուղղորդող և ուսուցողական նյութերի անհրաժեշտության մասին:
    Գրքույկը նախատեսված է քաղցկեղով պայմանավորված ցավ ունեցող պացիենտների, ինչպես նաև նրանց խնամատարների համար: ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը, համագործակցելով հայ բժիշկների և քաղցկեղից բուժվողների ու վերապրածների հետ, հավաքագրել է համապարփակ տեղեկություններ քաղցկեղային ցավի բուժման վերաբերյալ, որը մտահոգում է բազմաթիվ հիվանդների: Գրքույկում մանրամասնորեն լուսաբանված են այն հնարավոր բարդություններն ու կողմնակի ազդեցությունները, որոնք կարող են առաջանալ քաղցկեղային ցավը պատշաճ կերպով չկառավարելու դեպքում, ինչպես նաև տրվում են պարզ ու հակիրճ խորհուրդներ, թե ինչպես մեղմել կամ կանխել դրանք և զերծ ﬓալ հնարավոր սխալներից։

Պալիատիվ խնամք


  • «Պալիատիվ խնամք. ուղեցույց պացիենտների և խնամատարների համար» պացիենտական գրքույկը մշակվել է ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի կողմից որպես տեղեկատվական աջակցություն այն հիվանդներին, որոնք կարևորում են վստահելի և համապատասխան հայալեզու ուղղորդող և ուսուցողական նյութերը՝ իրազեկելով նրանց ու ընտանիքների անդամներին Հայաստանում պալիատիվ խնամքի հասանելիության մասին։
    ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը, համագործակցելով հայ բժիշկների և քաղցկեղից բուժվողների ու վերապրածների հետ, հավաքագրել է համապարփակ տեղեկություններ պացիենտներին հուզող բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որոնք կարող են առաջանալ քաղցկեղով պայմանավորված պալիատիվ խնամքի ընթացքում։ Գրքույկը մանրամասնորեն լուսաբանում է պալիատիվ խնամքի առանձնահատկությունները, դրա կարևորությունն ու անհրաժեշտությունը, տրվում են պարզ և հակիրճ խորհուրդներ, թե ինչպես կազմակերպել պալիատիվ խնամքը և զերծ ﬓալ հնարավոր սխալներից։

Կրծքագեղձի քաղցկեղ


  • Ձեր ուշադրությանն է ներկայացվում Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության (ASCO) կողմից կազմված «ASCO-ի պատասխաններ․ կրծքագեղձի քաղցկեղ» հրատարակման հայկական տարբերակը: Տվյալ պացիենտական գրքույկի հայերեն թարգմանության հատուկ թույլտվությունը ASCO-ն 2018թ․ տրամադրել է ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամին։
    Գրքույկում զետեղված տեղեկատվությունը լիովին ադապտացված է ոչ պրոֆեսիոնալ լսարանի համար: Անգլերեն լեզվով սկզբնաղբյուրը հասանելի է այստեղ
    Պացիենտների համար նախատեսված գրքույկը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման վերաբերյալ կարևորագույն տեղեկատվություն է պարունակում, որը նախապատրաստվել է աշխարհի առաջատար ուռուցքաբանական կենտրոնների փորձի հիման վրա: Գրքույկը հասցեագրված է կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդներին և նրանց հարազատներին` բուժող բժշկի հետ քննարկելու ախտորոշիչ և բուժական միջոցառումների ծրագիրը և բուժման հանդեպ օրգանիզմի հակվածությունը, ինչպես նաև բարձրացնելու հիվանդության և դրա բուժման նորագույն եղանակների մասին տեղեկացվածությունը։
    2018թ-ին ԱՄՆ դեսպանության Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի ֆինանսավորմամբ տպագրվել է գրքույկի 1,000 օրինակ, որոնք պացիենտներին տրամադրվում են անվճար։

Արգանդի վզիկի քաղցկեղ


  • Ձեր ուշադրությանն է ներկայացվում Գինեկոլոգիական քաղցկեղով պացիենտների շահերի պաշտպանության խմբերի եվրոպական ցանցի (ENGAGe) կողմից կազմված «Արգանդի վզիկի քաղցկեղ» տեղեկատվական թերթիկի հայերեն տարբերակը:
    Թերթիկում զետեղված տեղեկատվությունը լիովին ադապտացված է ոչ պրոֆեսիոնալ լսարանի համար: Հայալեզու տարբերակը համալրում է 10-ից ավելի լեզուներով թարգմանված այս տեղեկատվական թերթիկի շարքը, որն հասանելի է այստեղ
    Թերթիկն արգանդի վզիկի քաղցկեղի ախտորոշման և բուժման վերաբերյալ կարևորագույն տեղեկատվություն է պարունակում, որը մշակվել է Եվրոպայի առաջատար ուռուցքաբանական կենտրոնների փորձի հիման վրա:
    Տեղեկատվական թերթիկը պատրաստվել է ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ ու միջոցներով և տրամադրվում է ԱՆՎՃԱՐ։

Լիմֆեդեմա


  • «Լիմֆեդեմա. ուղեցույց կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված պացիենտների համար» պացիենտական գրքույկը նախատեսված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ բուժում ստացող կանանց համար, որոնց մոտ առկա է լիմֆեդեմայի առաջացման ռիսկ։
    ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամը, համագործակցելով հայ բժիշկների և քաղցկեղ վերապրածների հետ, հավաքագրել է համակողմանի տեղեկատվություն հիվանդներին հուզող բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որոնք կարող են առաջանալ կրծքագեղձի քաղցկեղով պայմանավորված վիրահատական և/կամ ճառագայթային բուժումից հետո. ի՞նչ է լիմֆեդեման և ի՞նչ ախտանշաններով է այն դրսևորվում, ինչպե՞ս կազմակերպել ձեռքի ու թևի խնամքը և այլն։
    Այս գրքույկը հրատարակվել է որոշ անհատ նվիրատուների աջակցությամբ և պացիենտներին տրամադրվում է անվճար։

Կրծքագեղձի բիոպսիա


  • Ախտորոշման գործընթացում թերևս շատերդ լսած կլինեք բժշկից, որ կա բիոպսիայի անհրաժեշտություն՝ հաստատելու կամ հերքելու քաղցկեղի կասկածը:
    Կրծքագեղձի դեպքում բիոպսիան ստուգում է` ըստ մամոգրաֆիկ նկարի՝ կրծքագեղձում հայտնաբերված գոյացությունը կամ կասկածելի հատվածը քաղցկեղայի՞ն (չարորակ) է, թե՝ ոչ քաղցկեղայի՞ն (բարորակ): Բիոպսիայի նմուշի հետազոտությունը միակ ճշգրիտ միջոցն է՝ հայտնաբերելու քաղցկեղային բջիջների առկայությունը:
    Առավել մանրամասն կրծքագեղձի բիոպսիայի, դրա տեսակների և իրականացման գործընթացի մասին կարող եք ծանոթանալ «Կրծքագեղձի բիոպսիա» էջում, իսկ բիոպսիայից հետո անհրաժեշտ գործողությունները ներկայացված են այս տեղեկատվական թերթիկում՝ նախատեսված պացիենտների համար։

Կրծքագեղձի ինքնազննում


  • Կրծքագեղձի ինքնազննումը դեռևս համարվում է արդյունավետ մեթոդ կրծքագեղձի բարորակ և չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման կամ ախտորոշման գործում։ Կրծքագեղձի կանոնավոր ինքնազննում կատարող կանայք, լինելով իրազեկված և տիրապետելով ինքնազննում կատարելու ճիշտ տեխնիկային, կարողանում են կրծքագեղձում ինքնուրույն հայտնաբերել որոշակի վաղ փոփոխություններ։
    Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ աﬔն աﬕս՝ դաշտանի ավարտից 2-3 օր անց, պետք է զննի սեփական կուրծքը։ Դաշտանադադարում գտնվող կանայք ևս պետք է կրծքագեղձի զննում՝ յուրաքանչյուր ամսվա ինչ-որ որոշակի օր (օրինակ՝ 1-ին, 3-րդ կամ 5-րդ)՝ կանոնավոր պարբերականությամբ։
    Կրծքագեղձի կանոնավոր ինքնազննումը կարող եք կազմակերպել՝ հետևելով այս տեղեկատվական թերթիկին։