Support groups


  • Աջակցման խմբեր քաղցկեղ ունեցող անձանց համար
    Քաղցկեղը դրդում է մարդկանց համախմբվել։
    Միացի՛ր՝ միասին անցնենք այս ճանապարհը։


    Քաղցկեղի ախտորոշումը կարող է բազմապիսի հույզերի ու զգացմունքների առիթ հանդիսանալ՝ տագնապ, վախ, անորոշության զգացում, զայրույթ և այլն։ Երբեմն նույնիսկ հարազատներն ու մտերիմները չեն կարողանում հասկանալ, թե ինչ է նշանակում քաղցկեղ ունենալը։ Դա կարող է միայնակության և չհասկացվածության զգացումներ առաջ բերել։
    Աջակցման խմբերը հնարավորություն են տալիս սեփական փորձը կիսել քաղցկեղ ունեցող այլ մարդկանց հետ։ Դրա շնորհիվ հնարավոր է նվազեցնել սթրեսը և իրավիճակին նորովի նայել։ Խմբի անդամները կարող են կիսվել այնպիսի ապրումներով ու զգացմունքներով, որոնք դժվար է պատմել անգամ ընկերներին կամ ընտանիքի անդամներին։ Խմբի մաս լինելը հաճախ տալիս է հասկացված լինելու և պաշտպանվածության զգացումներ։
    Աջակցման խմբերը՝

    1. կօգնեն Ձեզ հոգեպես ավելի ապահով և հանգիստ զգալ,
    2. հնարավորություն կտան խոսել Ձեր հույզերի ու զգացմունքների մասին և աշխատել դրանց վրա,
    3. հնարավորություն կընձեռեն քննարկել բուժման ընթացքում Ձեր մարմնում կատարված փոփոխությունները, բուժման հետ կապված դժվարությունները և գտնել դրանց հարմարվելու ուղիները,
    4. կօգնեն ծանոթանալ նմանատիպ կենսական իրավիճակում գտնվող այլ անձանց փորձին, ինչպես նաև կիսվել սեփական փորձով այլոց հետ,
    5. կնպաստեն նոր հմտությունների և կարողությունների ձևավորմանը, որոնք կօգնեն Ձեզ անցնել քաղցկեղի բուժման գործընթացը,
    6. կօգնեն լավացնել Ձեր շփման հմտությունները և դրա միջոցով բարելավել Ձեր հարաբերությունները մտերիմների և բժշկական անձնակազմի հետ։

    Իրականացման վայր՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոց (Քանաքեռ-Զեյթուն, Է. Հասրաթյան փ․ 9), Քիմիաթերապիայի բաժին, 3-րդ հարկ, 303 սենյակ։
    Աջակցման խմբին միանալու և մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (093) 05-87-94, (091) 43-24-58:
    Աջակցման խմբի հանդիպումներն իրականացվում են Միքայելյան համալսարանական հիվանդանոցի Ուռուցքաբանության կլինիկայի հոգեսոցիալական ծառայության, Հոգեուռուցքաբանության հայկական ասոցիացիայի և ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի համատեղ ջանքերով։
    Աջակցման խմբերին մասնակցելն անվճար է։

Post-operative drain pockets


  • Postoperative drain pockets for multiple use (80 units)

    Provided to the NCO’s Breast Unit for rotational use by BC patients for a short turnaround of max. 10 days, helping women keep up their aesthetic outlook and easily maintain personal hygiene (improves the quality of life (QoL) after mastectomy, maximizes social/societal inclusion after radical surgery).

    HENARAN is advocating that these Postoperative drain pockets, as quality of life resource, should be practiced at all medical centers, which recently were licensed to perform cancer surgeries by state funding. Hospitals should finance the provision of such pockets, and patients (male and female) should get it free-of-charge and return upon recovery.


  • Before

     

    Amazon, $30

     

    Produced locally, $8