ՀԵՆԱՐԱՆ-ի մասին


2017թ․ փետրվարին քաղցկեղ վերապրած մի խումբ մարդիկ Հայաստանում հիմնեցին «ՀԵՆԱՐԱՆ» բարեգործական հիմնադրամը, որը գործում է հօգուտ իր շահառուների՝ քաղցկեղից բուժվող պացիենտների, քաղցկեղ վերապրածների, նրանց ընտանիքի անդամների ու խնամատարների։
ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի գործունեության փիլիսոփայության հիմքում ընկած է Ալբերտ Էյնշտեյնի հայտնի միտքը․

  • «Անհատի կյանքն իմաստ ունի այնքանով, որքանով այն օգնում է գեղեցկացնել և արժանապատիվ դարձնել մնացած բոլորի կյանքը։ Կյանքը սրբազան է․ այն, այսպես ասած, գերագույն արժեք է, որին ենթարկվում են մնացած բոլոր արժեքները։»

ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը քաղցկեղով պացիենտների շահերի և իրավունքների պաշտպանության կազմակերպություն է, որի առաքելությունն է ակտիվ մասնակցել ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարին, նպաստել քաղցկեղի և դրա հնարավոր կանխարգելման մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը Հայաստանում: ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամի հիմնական նպատակներն են՝

  1. կազմակերպել նյութական, հոգեբանական, սոցիալական, իրավաբանական  և վերականգնողական օգնություն իր շահառուներին, իրականանցնել պացիենտների կրթում և պացիենտների հզորացում,
  2. բարձրաձայնել քաղցկեղի սքրինինգային ծրագրերի կարևորությունն ու վաղ ախտորոշումը և նպաստել Հայաստանում քաղցկեղի պիլոտային և/կամ հանրապետական սկրինինգային ծրագրերի ներդրմանն ու հետագա զարգացմանը՝ համագործակցելով առողջապահության ոլորտի պետական կառույցների, ինչպես նաև այլ հայկական և միջազգային կազմակերպությունների հետ,
  3. բարձրացնել Հայաստանում ուռուցքային հիվանդությունների մասին հասարակության իրազեկվածության մակարդակը,
  4. նպաստել ուռուցքային հիվանդությունների վերաբերյալ գրականության ստեղծմանն ու տպագրությանը, կլինիկական ուղեցույցների կազմմանը և/կամ թարգմանությանն ու տպագրությանը, տեղեկատվության տարածմանն ու փոխանակմանը,
  5. խթանել ուռուցքաբանության բնագավառում գործող հաստատությունների ինստիտուցիոնալ և մասնագիտական կարողությունների հզորացումը` դասընթացների, սեմինարների, համաժողովների և խորհրդաժողովների միջոցով:

Քաղցկեղ ախտորոշման հետ հաշտվելը դժվար է, և բազմաթիվ հիվանդների ու նրանց ընտանիքների համար սա դառնում է լրջագույն խնդիր: ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը կարող է օգնել Ձեզ ավելի լավ հասկանալ ուռուցքի հետ կապված հարցերը, բուժման տարբերակներն ու աջակցության միջոցները, ինչպես նաև «աջակցման խմբի» միջոցով կազմակերպել օգտակար շփում նմանատիպ այլ հիվանդների, այդ թվում նաև ապաքինվածների հետ։ Այստեղ Ձեզ կօգնեն հասկանալ ինչպես կողմնորոշվել առողջապահության համակարգում, կներկայացնեն Ձեր իրավունքները և կտրամադրեն համապատասխան խորհրդատուների, տնային խնամքի ծառայություն մատուցող կենտրոնների և այլ ծառայությունների կոնտակտային տվյալներ:

Հոգաբարձուների խորհուրդ


  • Արթուր Ավետիսյան, բ․գ․թ․

    Համահիմնադիր
    Հոգաբարձուների խորհրդի նախագահ
    Կրծքի վիրաբույժ, ուռուցքաբան
    Հայաստանի Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն

  • Սուսաննա Սերոբյան


    Հոգաբարձու
    Քաղցկեղ վերապրած

  • Լիանա Գալստյան


    Հոգաբարձու
    Քաղցկեղ վերապրած

  • Քնարիկ Ավետիսյան


    Հոգաբարձու
    Քաղցկեղ վերապրած

  • Նաիրա Բաղդասարյան


    Հոգաբարձու
    Կառավարման մասնագետ

Գործադիր թիմ


  • Հռիփսիմե Մարտիրոսյան


    Համահիմնադիր
    Գործադիր տնօրեն
    Քաղցկեղ վերապրած
    Քաղցկեղով պացիենտների շահերի պաշտպան

  • Էմմա Բարբարյան


    Կամավոր
    Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող

Միջազգային անդամակցություն


2017թ-ի փետրվարին հիմնադրվելուց հետո ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամն անդամակցում է մի շարք միջազգային հեղինակավոր ընկերակցությունների և միությունների, որոնք զբաղվում են քաղցկեղով պացիենտների շահերի և իրավունքների պաշտպանությամբ։

  • 2018
    մարտ
    ԱՄՆ-ի Կրծքագեղձի քաղցկեղի ազգային կոալիցիա (NBCC - National Breast Cancer Coalition in USA)
  • 2018
    մարտ
    Ուռուցքաբանության եվրոպական միություն (ESMO - European Society of Medical Oncology)
  • 2018
    ապրիլ
    Քաղցկեղով պացիենտների եվրոպական կոալիցիա (ECPC - European Cancer Patient Coalition)
  • 2018
    հոկտեմբեր
    Կրծքագեղձի մետաստազներով քաղցկեղի համաշխարհային ալյանս (ABC - Advanced breast cancer - Global Alliance)
  • 2018
    նոյեմբեր
    Մանկական ուռուցքաբանության միջազգային միություն (SIOP - International Society of Pediatric Oncology)
  • 2020
    փետրվար
    Գինեկոլոգիական քաղցկեղով պացիենտների շահերի պաշտպանության խմբերի եվրոպական ցանց (ENGAGe – European Network of Gynecological Cancer Advocacy Groups)

Փաստաթղթեր


  • ՀԵՆԱՐԱՆ 2019թ․ գործունեության տարեկան հաշվետվությունը
  • ՀԵՆԱՐԱՆ 2018թ․ գործունեության տարեկան հաշվետվությունը
  • ՀԵՆԱՐԱՆ 2017թ․ գործունեության տարեկան հաշվետվությունը
  • ՀԵՆԱՐԱՆ Հիմնադրամի կանոնադրությունը