Կրծքագեղձի քաղցկեղ


  • Ձեր ուշադրությանն է ներկայացվում Կլինիկական ուռուցքաբանության ամերիկյան միության (ASCO) կողմից կազմված «ASCO-ի պատասխաններ․ կրծքագեղձի քաղցկեղ» հրատարակման հայկական տարբերակը: Տվյալ պացիենտական գրքույկի հայերեն թարգմանության հատուկ թույլտվությունը ASCO-ն 2018թ․ տրամադրել է ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամին։
    Գրքույկում զետեղված տեղեկատվությունը լիովին ադապտացված է ոչ պրոֆեսիոնալ լսարանի համար: Անգլերեն լեզվով սկզբնաղբյուրը հասանելի է այստեղ
    Պացիենտների համար նախատեսված գրքույկը կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման վերաբերյալ կարևորագույն տեղեկատվություն է պարունակում, որը նախապատրաստվել է աշխարհի առաջատար ուռուցքաբանական կենտրոնների փորձի հիման վրա: Գրքույկը հասցեագրված է կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդներին և նրանց հարազատներին` բուժող բժշկի հետ քննարկելու ախտորոշիչ և բուժական միջոցառումների ծրագիրը և բուժման հանդեպ օրգանիզմի հակվածությունը, ինչպես նաև բարձրացնելու հիվանդության և դրա բուժման նորագույն եղանակների մասին տեղեկացվածությունը։

Քիմիաթերապիա


  • «Քիﬕաթերապիա. ուղեցույց հիվանդների և խնամատարների համար» գրքույկը մշակվել է ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ, արձագանքելով հիվանդների հնչեցրած՝ հայալեզու համապատասխան ուղղորդիչ գրականություն ունենալու անհրաժեշտության կոչին։
    Գրքույկը նախատեսված է քիﬕաթերապևտիկ բուժում ստացող հիվանդների և նրանց խնամատարների համար։ Հայ բժիշկները, համագործակցելով քաղցկեղ վերապրածների և պացիենտական կազմակերպությունների հետ, հավաքագրել են համակողմանի տեղեկատվություն հիվանդներին հուզող բազմաթիվ հարցերի վերաբերյալ։ Գրքույկում մանրամասնորեն լուսաբանված են քիﬕաթերապևտիկ բուժման հնարավոր բարդությունները և կողﬓակի ազդեցությունները, տրված են պարզ և հակիրճ խորհուրդներ, թե ինչպես պայքարել դրանց դեմ և զերծ ﬓալ հնարավոր սխալներից։

Լիմֆեդեմա


  • «Լիմֆեդեմա. ուղեցույց կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված պացիենտների համար» պացիենտական գրքույկը նախատեսված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ բուժում ստացող կանանց համար, որոնց մոտ առկա է լիմֆեդեմայի առաջացման ռիսկ։
    ՀԵՆԱՐԱՆ բարեգործական հիմնադրամը, համագործակցելով հայ բժիշկների և քաղցկեղ վերապրածների հետ, հավաքագրել է համակողմանի տեղեկատվություն հիվանդներին հուզող բազմաթիվ հարցերի վերաբերյալ, որոնք կարող են առաջանալ կրծքագեղձի քաղցկեղով պայմանավորված վիրահատական և/կամ ճառագայթային բուժումից հետո. ի՞նչ է լիմֆեդեման և ի՞նչ ախտանշաններով է այն դրսևորվում, ինչպե՞ս կազմակերպել ձեռքի ու թևի խնամքը և այլն։

Կրծքագեղձի բիոպսիա


  • Ախտորոշման գործընթացում թերևս շատերդ լսած կլինեք բժշկից, որ կա բիոպսիայի անհրաժեշտություն՝ հաստատելու կամ հերքելու քաղցկեղի կասկածը:
    Կրծքագեղձի դեպքում բիոպսիան ստուգում է` ըստ մամոգրաֆիկ նկարի՝ կրծքագեղձում հայտնաբերված գոյացությունը կամ կասկածելի հատվածը քաղցկեղայի՞ն (չարորակ) է, թե՝ ոչ քաղցկեղայի՞ն (բարորակ): Բիոպսիայի նմուշի հետազոտությունը միակ ճշգրիտ միջոցն է՝ հայտնաբերելու քաղցկեղային բջիջների առկայությունը:
    Առավել մանրամասն կրծքագեղձի բիոպսիայի, դրա տեսակների և իրականացման գործընթացի մասին կարող եք ծանոթանալ «Կրծքագեղձի բիոպսիա» էջում, իսկ բիոպսիայից հետո անհրաժեշտ գործողությունները ներկայացված են այս տեղեկատվական թերթիկում՝ նախատեսված պացիենտների համար։

Կրծքագեղձի ինքնազննում


  • Կրծքագեղձի ինքնազննումը դեռևս համարվում է արդյունավետ մեթոդ կրծքագեղձի բարորակ և չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերման կամ ախտորոշման գործում։ Կրծքագեղձի կանոնավոր ինքնազննում կատարող կանայք, լինելով իրազեկված և տիրապետելով ինքնազննում կատարելու ճիշտ տեխնիկային, կարողանում են կրծքագեղձում ինքնուրույն հայտնաբերել որոշակի վաղ փոփոխություններ։
    Յուրաքանչյուր կին պետք է իմանա, որ աﬔն աﬕս՝ դաշտանի ավարտից 2-3 օր անց, պետք է զննի սեփական կուրծքը։ Դաշտանադադարում գտնվող կանայք ևս պետք է կրծքագեղձի զննում՝ յուրաքանչյուր ամսվա ինչ-որ որոշակի օր (օրինակ՝ 1-ին, 3-րդ կամ 5-րդ)՝ կանոնավոր պարբերականությամբ։
    Կրծքագեղձի կանոնավոր ինքնազննումը կարող եք կազմակերպել՝ հետևելով այս տեղեկատվական թերթիկին։